շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Փաշինյանն առաջինը հասավ, Լուկաշենկոյի մեքենան խափանվել էր. ԵԱՏՄ առաջնորդները Բիշքեկում են․ տեսանյութ

Փաշինյանն առաջինը հասավ, Լուկաշենկոյի մեքենան խափանվել էր. ԵԱՏՄ առաջնորդները Բիշքեկում են․ տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջինն է ժամանել Բիշքեկի Ալա-Արչա պետական նստավայրի Կոնգրեսի դահլիճ: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղրղզստանը։
 
Նրան դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։ Տեղի է ունեցել երկու երկրների ղեկավարների ավանդական լուսանկարման արարողությունը։ ՀՀ վարչապետից հետո Ալա-Արչա պետական նստավայր է եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
 
«Ես չե՞մ ուշացել։ Ավտոմեքենաս էր խափանվել, ստիպված էի ոտքով գալ», - ասել Է Բելառուսի նախագահը։
 
Հիշեցնենք, որ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում այսօր անցկացվելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։
 

  • Կիսվել: