ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Փարիզում Թուրքիայի դեսպանին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ՝ Էրդողանի՝ Մակրոնին վիրավորելու հարցով

Փարիզում Թուրքիայի դեսպանին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ՝ Էրդողանի՝ Մակրոնին վիրավորելու հարցով

Փարիզում Թուրքիայի դեսպանին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությունից հետո, հղում անելով Agence France-Presse-ին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից արձագանքել են, որ Թուրքիայի նախագահի խոսքերը ոչ թե հայտարարություն են, այլ վիրավորանք:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ քննադատել էր Մակրոնին՝ ՆԱՏՕ-ի «ուղեղի վախճանի» մասին նրա խոսքերի համար: Էրդողանն ասել էր. «Մակրոնն ի՛նքը պետք է դիմի բժշկի՝ ուղեղի վախճանի խնդրով»:

|Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Մակրոնը խոսել էր ՆԱՏՕ-ի վիճակի մասին: Նա հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ներսում լիովին բացակայում է համակարգումը, Միությունը գտնվում է «ուղեղի վախճանի» վիճակում: Մակրոնը նաեւ ասել էր, որ Եվրոպան պետք է գիտակցի, որ ինքնուրույն աշխարհաքաղաքական ուժ է, այլապես «չի կարողանա վերահսկել սեփական ճակատագիրը»:

  • Կիսվել: