Փարիզում Սիրիայի հարցով համաժողով կանցկացվի
Ֆրանսիան նախատեսում է փետրվարի 13-ին Փարիզում Սիրիայի հարցով համաժողով անցկացնել, հայտնում է նախագահական պալատի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ զրույցից հետո Մակրոնի գրասենյակը հայտնել է, որ երկու առաջնորդները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը՝ հայտնում են լրատվամիջոցները։
«Երկու պետությունների ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ աջակցելու արդար և ներառական քաղաքական անցմանը, որը հարգում է բոլոր սիրիացիների իրավունքները»,- նշված է հայտարարության մեջ: