չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փարիզում  բողոքի ցույցերը կրկին վերածվել են անկարգությունների․ ձերբակալվել է 142 մարդ․ տեսանյութ

Փարիզում բողոքի ցույցերը կրկին վերածվել են անկարգությունների․ ձերբակալվել է 142 մարդ․ տեսանյութ

Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ երեկոյան բողոքի ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել 142 մարդ, հայտնում է BFMTV-ն։

Հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել Վոբան հրապարակ՝ ակնկալելով կենսաթոշակային բարեփոխումների պատճառով Ֆրանսիայի Ազգային ժողովում կառավարությանն անվստահություն հայտնելու երկու քվեի քվեարկության արդյունքները։

Ցուցարարները սկսել են հրկիզել աղբամանները, ճայթրուկներ ու շշեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Ի պատասխան՝ ուժայինները արցունքաբեր գազ են կիրառել և սկսել հետ մղել ցուցարարներին։

Երկուշաբթի կեսօրին Ֆրանսիայի Ազգային ժողովը քվեարկեց ընդդիմադիր «LIOT» (Libertés, Indépendants, Outre-mer et Territoires) անվստահության քվեի վերաբերյալ: «Կողմ» է քվեարկել 278, դեմ՝ միայն ինը։ Սակայն քվեարկությունը տապալվեց, քանի որ այն չստացավ բացարձակ մեծամասնություն՝ 287 ձայն։

Երկրորդ անվստահության քվեի ընդունմանը կողմ է քվեարկել ընդամենը 94 պատգամավոր, որն առաջ է քաշել Մարին Լը Պենի գլխավորությամբ «Ազգային հանրահավաք» կուսակցության խմբակցությունը, և այն նույնպես մերժվել է։


Անցյալ շաբաթ վարչապետ Էլիզաբեթ Բորնը, օգտվելով երկրի սահմանադրության 49.3-րդ հոդվածից, ընդունել է երկրի կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու օրինագիծը՝ առանց խորհրդարանում քվեարկության: Այս քայլը վրդովմունքի ալիք է բարձրացրել պատգամավորների մոտ, որոնք հայտարարել են «ժողովրդավարության ավարտի մասին»։

Բարեփոխումը բողոքի ցույցերի պատճառ է դարձել նաև ֆրանսիական հասարակության շրջանում։ Երկու ամսում երկրում արդեն ութ համազգային գործադուլ է տեղի ունեցել, որոնց դեմ արհմիությունները հարյուրավոր ցույցեր են անցկացրել։

  • Կիսվել: