Փարիզում «դեղին բաճկոնները» երթևեկությունը կաթվածահար են արել
Այսօր Փարիզում «դեղին բաճկոնների» կողմնակիցների ծրագրած ցույցերի պատճառով առավոտյան փակվել են մետրոյի ավելի քան 20 կայարան և քաղաքային տրանսպորտի մի քանի ցանց, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշենք, որ «դեղին բաճկոնների» զանգվածային ցույցերը Ֆրանսիայում սկսվել են դեռ 2018 թ. նոյեմբերի 17-ին՝ մեքենայի վառելիքի գները չբարձրացնելու պահանջով: Այդ պահանջին հետագայում գումարվել են նաև այլ պահանջներ:
Ցույցերն ուղեկցվել են անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով:
Համաձայն ցուցարարների ծրագրի ՝ ցույցերի մեկնարկի մեկ տարին լրանալու օրերին պետք է մի շարք բողոքի ակցիաներ անցկացվեն, որոնցից ոչ բոլորն են համաձայնեցված իշխանությունների հետ:
Փարիզի հասարակական տրանսպորտի ընկերության՝ այս առնչությամբ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ քաղաքի կենտրոնական շրջաններում հասարակական տրանսպորտի որոշ կայարաններ չեն աշխատի: