չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պակիստանը հաստատել է, որ հարվածներ է հասցրել Իրանին․ կան զոհեր

Պակիստանը հաստատել է, որ հարվածներ է հասցրել Իրանին․ կան զոհեր

Առավոտյան Պակիստանը հակաահաբեկչական գործողություն է իրականացրել, որի շրջանակներում հարվածներ են հասցվել Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում գտնվող «ահաբեկիչների թաքստոցներին», հայտնում է Պակիստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Այսօր առավոտյան Պակիստանը մի շարք խիստ համակարգված և նպատակային ճշգրիտ ռազմական հարվածներ է հասցրել Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում ահաբեկիչների թաքստոցներին», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: «Marg Bar Sarmachar ծածկանունով գործողության ընթացքում, որն իրականացվել է առկա հետախուզական տվյալների հիման վրա, սպանվել են մի քանի ահաբեկիչներ»:

Ավելի վաղ Mehr գործակալությունը, վկայակոչելով Սարավանի նահանգապետի՝ անվտանգության ու իրավական հարցերով տեղակալ Ալիրեզ Մարհամաթիին, հայտնել էր, որ պայթյունների ձայներ են լսվել Իրանի հարավ-արևելքում՝ Պակիստանի հետ սահմանին գտնվող Սերավան նահանգի մի քանի շրջաններում։

Մարհամաթին նաև հայտնել է, որ Պակիստանի հրթիռային հարվածների հետևանքով Իրանի քաղաքացի չհանդիսացող յոթ մարդ է մահացել։ Ինչպես մանրամասնել է պաշտոնյան, զոհվել է երեք կին և չորս երեխա

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: