հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Պակիստանում կրկին ահաբեկչություն է տեղի ունեցել

Պակիստանում կրկին ահաբեկչություն է տեղի ունեցել

Պակիստանի Հայբեր-Պահթունհվա նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 11 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել: Լրատվամիջոցների տվյալով՝ ականապատված ավտոմեքենան պայթել է Բաջաուրի շրջանի անցակետում։

Պակիստանի իշխանությունները ահաբեկչության համար պատասխանատու են համարում «Թեհրիք-է Թալիբան Պակիստան» արգելված շարժման գրոհայիններին: Նշվում է, որ իրականացվել է պատասխան գործողություն, որի ընթացքում ոչնչացվել է 12 ահաբեկիչ։

  • Կիսվել: