երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Պակիստանից և Աֆղանստանից երկու խումբ ահաբեկիչներ են տեղափոխվելու Ադրբեջան․ Wargonzo

Պակիստանից և Աֆղանստանից երկու խումբ ահաբեկիչներ են տեղափոխվելու Ադրբեջան․ Wargonzo

Պակիստանից և Աֆղանստանից երկու խումբ ահաբեկիչներ են տեղափոխվելու Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Wargonzo Տելեգրամյան ալիքը՝ հղում անելով Ստամբուլում իր աղբյուրներին։

Նշվում է, որ  սիրիացի  «ջիհադիստներից» բացի, Բաքուն պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ներգրավվել Կենտրոնական Ասիայից ևս 1000 ահաբեկիչ՝ խոսքը վերաբերում է ծայրահեղական իսլամիստներին։

Աղբյուրը նաև հայտնել է, որ ադրբեջանցի զինվորականները չեն կարողանում կռվել մերձամարտերի ժամանակ, մոտիվացիա չունեն, հետևաբար  ներգրավում են  «ջիհադիստների», որոնք պատրաստ են մեռնել հանուն կրոնական  ծայրահեղական  գաղափարների։

  • Կիսվել: