ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պակիստանի նոր վարչապետ է ունի

Պակիստանի նոր վարչապետ է ունի

Պակիստանի մահմեդական լիգայի նախագահ Շահբազ Շարիֆն ընտրվել է Պակիստանի նոր վարչապետ, գրում է ՏԱՍՍ-ը։

Խորհրդարանի նոր գումարման ստորին պալատի 336 պատգամավորներից 201-ը քվեարկել է Շարիֆի օգտին։ Պակիստանի կառավարության ղեկավարի պաշտոնի համար պայքարում նրա հակառակորդ, «Շարժում հանուն արդարության» կուսակցության գլխավոր քարտուղար Օմար Այուբ Խանը ստացել է 92 ձայն։

Շարիֆի երդմնակալությունը տեղի կունենա մարտի 4-ին։

Շարիֆը ղեկավարել է Պակիստանի կառավարությունը 2022 թվականի ապրիլից մինչև 2023 թվականի օգոստոսը։ Նրա նախորդը՝ այն ժամանակ «Արդարության շարժում» կուսակցության նախագահ Իմրան Խանը անվստահության քվեի արդյունքում հեռացվել է պաշտոնից։

  • Կիսվել: