չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Պակիստանի նախկին վարչապետին գրավի դիմաց երկու շաբաթով ազատ են արձակել

Պակիստանի նախկին վարչապետին գրավի դիմաց երկու շաբաթով ազատ են արձակել

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը գրավի դիմաց երկու շաբաթով ազատ է արձակվել։ Նախօրեին երկրի Գերագույն դատարանը նրա ձերբակալությունը ճանաչել էր անօրինական:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պակիստանի նախկին վարչապետ և ընդդիմադիր ՛՛Արդարության շարժում՛՛ կուսակցության նախագահ Իմրան Խանը ձերբակալվել է մայիսի 9-ին՝ կաշառակերության գործով։

Նրա ձերբակալությունից հետո երկրում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել, Խանի աջակիցները ներխուժել են ռազմական հաստատություններ, հրկիզել պետական հեռուստառադիոընկերության շենքը, ջարդել ավտոբուսներ, թալանել բանակի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի առանձնատունը։

Այս անկարգությունների հետևանքով բերման է ենթարկվել ավելի քան 2 հազար մարդ:

Պակիստանի նախկին առաջնորդն ու թիմակիցները հերքում են կոռուպցիայի մեղադրանքները՝  որակելով դրանք քաղաքական:

  • Կիսվել: