ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պակիստանի նախագահը ցրել է խորհրդարանը

Պակիստանի նախագահը ցրել է խորհրդարանը

Պակիստանի նախագահը ցրել է խորհրդարանը՝ պայմաններ ստեղծելով արտահերթ ընտրությունների անցկացման համար այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Իմրամ Խանն այսօր ավելի վաղ խուսափել էր անվստահության քվե ստանալուց,  հաղորդում է PA MEDIA-ն:

Խանը երկրի նախագահ Արիֆ Ալվիին խնդրել էր ցրել Ազգային ժողովը կամ խորհրդարանի ստորին պալատը՝ իր քաղաքական մրցակիցներին մեղադրելով իր կառավարության տապալման նպատակով ԱՄՆ-ի հետ համագործակցության համար:  

Պակիստանի Սահմանադրությամբ նախատեսվում է ժամանակավոր կառավարություն ստեղծել, որը պարտավորվում է երկրում ընտրությունների անցկացում ապահովել, որոնք պետք է կայանան 90 օրվա ընթացքում:

Խանի քաղաքական մրցակիցները խորհրդարանի փոխխոսնակի՝ անվստահության քվեարկության արգելափակման մասին որոշումն անվանել են անօրինական եւ խոստացել են Գերագույն դատարան դիմել:

  • Կիսվել: