շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Պակիստանի իշխանությունը Բայդենի խոսքերից հետո դեմարշի կկանչի ԱՄՆ–ի դեսպանին

Պակիստանի իշխանությունը Բայդենի խոսքերից հետո դեմարշի կկանչի ԱՄՆ–ի դեսպանին

Պակիստանի կառավարությունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո ԱՄՆ դեսպան Դոնալդ Բլոմին կկանչի պաշտոնական դեմարշի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պակիստանի արտգործնախարար Բիլավալ Բհուտո Զարդարին։
 
Հոկտեմբեի 13+-ին Կոնգրեսի ժողովրդավարական նախընտրական հանձնաժողովի ընդունելությանը Բայդենն ասել է, որ Պակիստանը կարող է աշխարհի ամենավտանգավոր երկրներից մեկը լինել, քանի որ միջուկային զենք ունի առանց որևէ համախմբվածության։
«Ապշած եմ Բայդենի ասածներից», – ասել է Զարդարին «Geo» հեռուստաալիքով հեռարձակվող ասուլիսի ժամանակ։
 
Նա նշել է, որ Պակիստանի միջուկային ակտիվները համապատասխանում են ՄԱԳԱՏԷ–ի անվտանգության բոլոր միջազգային չափորոշիչներին։ ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Բայդենի հայտարարությունը մանրամասն քննարկել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ և հուսով է, որ այդ միջադեպը բացասաբար չի անդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա։

  • Կիսվել: