Պակիստանի բանակը հայտարարել է, որ քայլեր է ձեռնարկել՝ ի պատասխան իր տարածքի վրա Հնդկաստանի օդային հարվածների
Պակիստանը պատասխան գործողություններ է ձեռնարկել ի պատասխան իր տարածքի ուղղությամբ Հնդկաստանի կողմից հասցված հարվածների, հաղորդում է Samaaсо-ն՝ հղում անելով ռազմական աղբյուրներին։
Նշվել է նաև, որ պայթյուններ են հնչել Պակիստանի Մուրիդկե քաղաքի տարածքում։
Ավելի վաղ Հնդկաստանի զինված ուժերը հայտարարել էին, որ հարվածներ են հասցրել Պակիստանում և օկուպացված Ջամմու և Քաշմիր շրջանում գտնվող ինը թիրախներին՝ ի պատասխան Քաշմիրում ահաբեկչական հարձակման։