չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պաղեստինը Նեթանյահուի բողոք կներկայացնի Միջազգային քրեական դատարան

Պաղեստինը Նեթանյահուի բողոք կներկայացնի Միջազգային քրեական դատարան

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ Պաղեստինը բողոք կներկայացնի Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ նրան մեղադրելով պաղեստինցի ժողովրդի ցեղասպանության համար: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին ասել է Պաղեստինի արդարադատության նախարար Մուհամմեդ ալ-Շալալդան։

՛՛Մենք՝ որպես տուժողներ, իրավունք ունենք բողոքներ ներկայացնել Միջազգային քրեական դատարան, և դատի ենք տալու Իսրայելի վարչապետին, շտաբի պետին և բոլոր հրամանատարներին, ովքեր զինվորներին ու սպաներին հրամայել են վարել ագրեսիվ պատերազմ, ցեղասպանություն իրականացնել անպաշտպան ժողովրդի դեմ և ոչնչացնել քաղաքացիական օբյեկտներ, հիվանդանոցներ և տներ՛՛,-նշել է նա:

Շալալդան նաև հավելել է, որ Իսրայելը խախտում է ռազմական գործողություններում համաչափության և ռազմական անհրաժեշտության սկզբունքը։

 

  • Կիսվել: