կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Պաղեստինի իշխանությունները հայտնել են իսրայելական ռումբերից տասը բուժաշխատողի զոհվելու մասին

Պաղեստինի իշխանությունները հայտնել են իսրայելական ռումբերից տասը բուժաշխատողի զոհվելու մասին

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին ութ օրվա ընթացքում ռմբակոծությունների զոհ է դարձել տասը պաղեստինցի բուժաշխատող, խոցվել է շտապօգնության 23 մեքենա, ասվում է Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

«Իսրայելական օկուպացիոն ուժերը Գազայի հատվածի դեմ ագրեսիայի սկզբից սպանել են տասը բուժաշխատողի, վիրավորել շտապօգնության ևս 27 աշխատակցի և ոչնչացրել շտապօգնության 23 մեքենա»,-ասվում է առողջապահության նախարարությունան հաղորդագրությունում:

Նախարարությունը կոչ է արել աշխարհի երկրներին բժշկական անձնակազմ ուղարկել Գազայի հատվածի հիվանդանոցներ՝ օգնելու իսրայելական ռմբակոծությունից տուժածներին այն պայմաններում, երբ Գազայի հատվածի շատ բժիշկներ «սպանվել են կամ հաշմվել»:

  • Կիսվել: