երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտությունում երկու կողմերն էլ մեղավոր են․ Հռոմի Պապ

Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտությունում երկու կողմերն էլ մեղավոր են․ Հռոմի Պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտությունում երկու կողմերն էլ պատասխանատվություն են կրում։

«Այն, ինչ տեղի է ունենում Իսրայելի և Պաղեստինի միջև, պատերազմ է: Եվ պատերազմը վարում են երկուսը, ոչ թե մեկը: Նրանք, ովքեր պատերազմ են վարում, անպատասխանատու են», - ասել է նա շվեյցարական RSI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը բազմիցս կոչ է արել խաղաղություն հաստատել Սուրբ երկրում՝ ուշադրություն հրավիրելով Գազայի հատված մարդասիրական մուտքի և իսրայելցի պատանդների ազատ արձակման անհրաժեշտության վրա, ինչպես նաև Մերձավոր Արևելքում երկու պետությունների ստեղծմանը՝ Իսրայել-Պաղեստին հակամարտությունը լուծելու համար:

  • Կիսվել: