երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ով ոտնձգություն կանի հունական հողի նկատմամբ, մենք սկզբում նրան կվառենք. Հույն-թուրքական հարաբերությունները գերլարված են

Ով ոտնձգություն կանի հունական հողի նկատմամբ, մենք սկզբում նրան կվառենք. Հույն-թուրքական հարաբերությունները գերլարված են

Հունաստանի զինուժի գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոնստանտինոս Ֆլորոսը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է կանխել Թուրքիայի ցանկացած սադրիչ գործողություն։

«Ով ոտնձգություն կանի հունական հողի նկատմամբ, մենք սկզբում նրան կվառենք, հետո նոր կհարցնենք, թե ով է»,- նշել է Ֆլորոսը: Հույն պաշտոնյան չի բացառել հնարավոր պատերազմը երկու երկրների միջև, եթե Թուրքիան հատի պայմանական «կարմիր գծերը»:

Ավելի վաղ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը նույնպես հայտարարել էր, որ Հունաստանը պատրաստ է մտնել Թուրքիայի հետ զինված հակամարտության մեջ:

  • Կիսվել: