Օտարերկրյա հայտնի լրագրողներ ահազանգում են՝ Ադրբեջանը նոր ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի դեմ
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, ֆրանսիացի լրագրող Ժան-Քրիստոֆ Բույսոնը, շվեդ լրագրող Ռասմուս Կանբեկը և այլ արևմտյան լրագրողներ ահազանգում են՝ Ադրբեջանը նոր ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի դեմ։
Լրագրողները կոչ են անում իրենց կառավարություններին կանխել նոր լայնածավալ պատերազմը և հետո չդատապարտել։
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։