երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Օրակարգում նման հարց չկա՝ պետք է կենտրոնանանք ավելի պրակտիկ հարցերի վրա․ Բորրելը՝ ԵՄ-ին Ուկրաինայի շտապ անդամակցության մասին

Օրակարգում նման հարց չկա՝ պետք է կենտրոնանանք ավելի պրակտիկ հարցերի վրա․ Բորրելը՝ ԵՄ-ին Ուկրաինայի շտապ անդամակցության մասին

Եվրամիության արտաքին քաղաքական հանձնակատար Ժոզեֆ Բորրելը հայտարարել է, որ կազմակերպության օրակարգում Ուկրաինայի անդամակցության հարց չկա։ Այս մասին նա նշել է երկուշաբթի ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների հրատապ հանդիպումից հետո, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Ընթացիկ օրակարգում նման հարց չկա։ Մենք պետք է կենտրոնանանք ավելի պրակտիկ հարցերի վրա։ Մենք պետք է ձևավորենք մոտակա ժամերի, այլ ոչ թե տարիների պատասխանը», - ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինան հատուկ ընթացակարգով դիմել է ԵՄ-ին անդամակցելու համար։

  • Կիսվել: