շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
ՕՊԵԿ+-ի պատիժը կարող է թանկ արժենալ ԱՄՆ-ի համար

ՕՊԵԿ+-ի պատիժը կարող է թանկ արժենալ ԱՄՆ-ի համար

Վերջին բանը, ինչի կարիքն ունի համաշխարհային պարտատոմսերի շուկան, բացի տոկոսադրույքների ագրեսիվ բարձրացումները, նոր խնդիրներն են: Բայց դրանք միշտ կան՝ խոսքը ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների արագ վատթարացման մասին է, գրում է Bloomberg-ը։

Այս ամսվա սկզբին Էր Ռիադը մարտահրավեր նետեց Վաշինգտոնին այն բանից հետո, երբ ՕՊԵԿ+-ը, որի անդամ է Ռուսաստանը, կրճատեց նավթի արդյունահանումը:

Թե ինչ կլինի հետո, NOPEC-ից է կախված: Դա օրենք է՝ նավթի արդյունահանման եւ արտահանման կարտելների արգելման մասին, որն առաջարկում է ՕՊԵԿ-ը ստորադասել Շերմանի հակամենաշնորհային ակտին, որն օգտագործվում էր ավելի քան մեկ դար առաջ Ջոն Դ. Ռոքֆելլերի նավթային կայսրությունը ջախջախելու համար: Եթե սա ընդունվի, Սպիտակ տունը կարող է նավթի համաշխարհային շուկան շահարկելու համար դատի տալ Սաուդյան Արաբիային եւ նրա դաշնակիցներին, որոնք ներկայումս պաշտպանված են ինքնիշխան անձեռնմխելիությամբ:

Իրական հավանականություն կա, որ օրինագիծը կարող է ընդունվել։ Բայց մինչ Բայդենը ցանկանում է պատժել Սաուդյան Արաբիային եւ ՕՊԵԿ-ին նավթի մատակարարումները կրճատելու համար, շատ ավելի խելամիտ կլինի խուսափել ավելի կոշտ օրենսդրությունից: Հակառակ դեպքում վտանգ կա, որ սաուդցիները կազատվեն ԱՄՆ ֆինանսական ակտիվներից եւ բաց կխոսեն նավթի այլ արժույթներով գնագոյացման մասին։

Վերջին 25 տարիների ընթացքում NOPEC-ը եղել է Վաշինգտոնի հիմնական արտադրանքը՝ միշտ սպառնալիք, ոչ թե օրենք: Նախագահը նախագահի հետեւից՝ հանրապետական, թե դեմոկրատ, դեմ են արտահայտվել դրան: Սակայն Ջո Բայդենը, որը ժամանակին որպես սենատոր աջակցել է նմանատիպ օրինագծին, ասել է, որ պատրաստ է աշխատել Կոնգրեսի հետ՝ ՕՊԵԿ-ի ազդեցությունը զսպելու համար:

Եթե NOPEC-ը օրենք դառնա՝ մեծ «եթե», ՕՊԵԿ-ի երկրները կարող են վրեժխնդիր լինել՝ իրենց ֆինանսական ակտիվների մի մասը նետելով Ամերիկայում: Սա նշանակում է, որ NOPEC-ի գինը կարող է բարձր լինել ԱՄՆ-ի համար:

Հուլիսի վերջի դրությամբ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը եւ Իրաքը միասին ուղղակիորեն տիրապետում էին մոտ 246 միլիարդ դոլարի ԱՄՆ գանձապետականնպարտատոմսերն, համաձայն կառավարության տվյալների: Փաստացի ցուցանիշը, հավանաբար, ավելի բարձր կլինի, քանի որ Մերձավոր Արեւելքի երկրները նույնպես պարտատոմսեր ունեն հարկային ապաստարանների միջոցով, ինչպիսիք են Լյուքսեմբուրգը, Կայմանյան կղզիները, Բերմուդան կղզիները, Շվեյցարիան եւ Իռլանդիան: Այս ակտիվներից ազատվելը գանձապետական շուկայի առանց այն էլ նյարդային վիճակի կհանգեցնի:

«Իրական վտանգ կա, որ այս դիվանագիտական վեճը կարող է սրվել»,- ասում է RBC Capital Markets-ի նավթային վերլուծաբան Հելիմա Քրոֆթը, որը լավ կապեր ունի Վաշինգտոնում եւ Էր Ռիադում: «Մենք չենք զարմանա, եթե առաջիկա օրերին տեսնենք առաջարկներ, որ Պարսից ծոցի երկրները կարող են լուծարել իրենց ֆինանսական ակտիվները ԱՄՆ-ում, եթե NOPEC-ը օրենք դառնա»:

  • Կիսվել: