երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
«Օմիկրոնը» շտամը պատվաստված մարդկանց մոտ ծանր հիվանդություններ չի առաջացնում՝ պարզել են Հվ Աֆրիկայում

«Օմիկրոնը» շտամը պատվաստված մարդկանց մոտ ծանր հիվանդություններ չի առաջացնում՝ պարզել են Հվ Աֆրիկայում

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը ծանր հիվանդություններ չի առաջացնում COVID-19-ի դեմ պատվաստված մարդկանց մոտ, սակայն նրանք, ովքեր չեն պատվաստվել, կարող են հայտնվել հիվանդանոցում։ Նման հայտարարություն է արել Հարավային Աֆրիկայի առողջապահության նախարար Ջո Պաահլան, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

««Օմիկրոնը» շտամը պատվաստված մարդկանց մոտ առաջացնում է թեթև հիվանդություն, բայց ավելացնում է հոսպիտալացվածների թիվը չպատվաստվածների շրջանում»,- ասել է նա։

Պաահլան նաև հայտնել է, Հարավային Աֆրիկան ​​գտնվում է կորոնավիրուսային համաճարակի 4-րդ ալիքի եզրին:

«Վերջին 7 օրվա ընթացքում COVID-19-ի դեպքերի թիվը կտրուկ աճել է: Ներկայիս ալիքի աճը շատ ավելի կտրուկ է, քան 3 նախորդները»,-ասել է նա: 

  • Կիսվել: