չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Օմանում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները

Օմանում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները

Օմանի մայրաքաղաք Մասկատում մեկնարկել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Իրանական պատվիրակությունը գլխավորում է երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Օմանը հանդես է գալիս բանակցություններում որպես միջնորդ։

Մասկատում IRIB-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօրվա բանակցությունները կկենտրոնանան միջուկային խնդրի և Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման վրա։ Ըստ թղթակցի՝ Արաղչին Օմանի արտգործնախարարի հետ հանդիպմանը հայտնել է իր դիտարկումներն ու պահանջները, նաև զգուշացրել, որ ամերիկյան կողմը չափից մեծ պահանջներ չներկայացնի։

Արաղչին Օմանի իր գործընկեր Բադր բին Համադ Ալ Բուսաիդիին հայտնել է, որ Իրանը լիովին պատրաստ է պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը։

 

  • Կիսվել: