Օմանի ափերի մոտ տանկեր է ենթարկվել հարձակման
Օմանի ափերի մոտ տանկեր է ենթարկվել հարձակման: Այս մասին տեղեկացնում է UKMTO-ն։
Նշվում է, որ տանկերին մոտեցել են երկու զինված նավակներ, որից հետո բացվել է կրակ։ Նավը և անձնակազմի անդամները չեն տուժել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թեհրանը վերականգնել է ռազմական վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։



