ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Օմանի ԱԳ նախարարը Ժնևում Իրանի հետ բանակցություններից առաջ հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ՝

Օմանի ԱԳ նախարարը Ժնևում Իրանի հետ բանակցություններից առաջ հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ՝

Օմանի արտաքին գործերի նախարար  Բադր ալ-Բուսաիդին հանդիպել է ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ուիթքոֆի և Քուշների հետ՝ Ժնևում Իրանի հետ բանակցություններից առաջ։

Օմանի ԱԳՆ-ն այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հանդիպումը ներառել է բանակցությունների համատեքստի համապարփակ վերլուծություն և դրանց հաջողության համար անհրաժեշտ պայմանների քննարկում՝ ընդգրկելով բոլոր քաղաքական և տեխնիկական ասպեկտները՝ իրատեսական և կառուցողական ոգով։

Սա մեծացրել է բանակցությունների նպատակներին համապատասխան փոխըմբռնման հասնելու հնարավորությունները, որոնք այսօր ավարտվել են շոշափելի առաջընթացով՝ հարթելով դրանց արագ շարունակության ճանապարհը»:

 

  • Կիսվել: