Օգտատերերը հրապարակում են Թուրքիայում երկրաշարժի պահը ֆիքսող տեսանյութեր
Արդեն տեղեկացրել ենք՝ Թուրքիայի արևմուտքում՝ Ստամբուլից 210 կմ հեռավորության վրա գտնվող Դյուզջե քաղաքի մոտ, 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումներն զգացվել են նույնիսկ Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում:
Երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 68-ի:
Սոցիալական ցանցերի օգտատերերը երկրաշարժի պահը պատկերող տեսանյութեր են հրապարակել: