երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Օդեսայի գրոհից հետո Զելենսկին գործընկերներին կոչ է արել ավելի շատ ՀՕՊ համակարգեր տալ Ուկրաինային

Օդեսայի գրոհից հետո Զելենսկին գործընկերներին կոչ է արել ավելի շատ ՀՕՊ համակարգեր տալ Ուկրաինային

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գործընկերներին կոչ է արել լրացուցիչ ՀՕՊ համակարգեր եւ հրթիռներ տրամադրել մարտի 2-ի գիշերը Օդեսայի դեմ կատարված ռուսական գրոհից հետո, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն երկու մարդ, տեղեկացրել է «Украинская правда»-ն՝ հղում կատարելով Զելենսկու Ֆեյսբուքին։

«Ռուսաստանը շարունակում է կռվել քաղաքացիական մարդկանց դեմ։ «Շահեդների» գիշերային գրոհ. Խարկով, Օդեսա,  քաղաքներ Սումի մարզում։ Թշնամական դրոններից մեկն ընկել է Օդեսայի բնակելի տան վրա։ Քանդվել է 18 բնակարան։

Հայտնի է երկու զոհվածի մասին։ Ութ մարդ տուժել է, որոնց մեջ՝ մեկ երեխա։ Ցավակցություններս զոհվածների ընտանիքներին եւ մերձավորներին։

Մեզ ավելի շատ ՀՕՊ համակարգեր են պետք գործընկերներից։ Պետք է ուժեղացնել ուկրաինական օդային վահանը, որպեսզի ավելացվի մեր մարդկանց պաշտպանությունը ռուսական ահաբեկությունից։ Ավելի շատ ՀՕՊ համակարգեր, ավելի շատ հրթիռներ ՀՕՊ-ի համար. սա այն է, ինչը կյանքեր է փրկում»,- ասել է Զելենսկին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Օդեսայի դեմ անօդաչուի գրոհի մասին, ինչի հետեւանքով մասամբ քանդվել էր բնակելի շենք։

  • Կիսվել: