երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Օդերևութաբանները կանխատեսել են Մոսկվայում շոգ եղանակի ավարտը

Օդերևութաբանները կանխատեսել են Մոսկվայում շոգ եղանակի ավարտը

Մոսկվայում օգոստոսի 28-ին կիրակի օրը կլինի վերջին  շոգ օրը:   Դրանից հետո սպասվում է ամպամած, առանց տեղումների եղանակ, խոստացել է «Ֆոբոս» կենտրոնի մասնագետ Եվգենի Տիշկովեցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա պարզաբանել է, որ սա Մոսկվայում այս  ամառվա վերջին շոգ օրն է: Այնուհետև ամեն ինչ կորոշվի արևմտյան  «անտիցիկլոնով, տեղումները քիչ հավանական են, նկատելիորեն շատ ամպեր կլինեն, շոգը կնահանջի»։

Տիշկովեցը նաև նշել է, որ ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է։ Նրա խոսքով, այն դեռ կշարունակի բարձր լինել քաղաքում։ Օդերեւութաբանը հայտնել է նաեւ, որ Մոսկվայում այսօր կլինի մոտ 28-30 աստիճան, Մոսկվայի մարզում՝ 26-31 աստիճան շոգ։

 

  • Կիսվել: