հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ոչնչացրինք նացիստների հարվածային ուժը․ Պուտինը՝ Կարմիր բանակի հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ

Ոչնչացրինք նացիստների հարվածային ուժը․ Պուտինը՝ Կարմիր բանակի հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ ժամանել է Կուրսկի ճակատամարտում Կարմիր բանակի հաղթանակի 80-ամյակի տոնակատարության արարողությանը։  Նա պարգևներ է հանձնել հատուկ գործողության գոտում հակառակորդի զինտեխնիկան ոչնչացրած և մարտական ընկերներին փրկած ռուս տանկիստներին, գրում են ռուսական ԶԼՄ-ները․

«Դիմում եմ մեր զինծառայողներին։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ծառայության համար, հպարտանում եմ ձեզնով և, իհարկե, ևս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին Կուրսկի ճակատամարտում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ: Մենք ոչնչացրինք նացիստների հարվածային ուժը», -ասել է Պուտինը։ 

  • Կիսվել: