երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոչ ոք ոչինչ չասաց, երբ 44 օր շարունակ թուրքական և ադրբեջանական կոալիցիան նույն անօդաչու սարքերով հարվածում էր Արցախին. Դենիս Ջորկաեֆ

Ոչ ոք ոչինչ չասաց, երբ 44 օր շարունակ թուրքական և ադրբեջանական կոալիցիան նույն անօդաչու սարքերով հարվածում էր Արցախին. Դենիս Ջորկաեֆ

Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս, Դեսինի փոխքաղաքապետ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը Թվիթթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Կիև ուղարկված ԱԹՍ-ների առնչությամբ աշխարհի կողմից հնչող մտահոգություններին՝ դրանք զուգորդելով Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հետ:

«Աշխարհն իրավացիորեն ցնցված է Կիև ուղարկված ռուսական մահապարտ անօդաչու թռչող սարքերից, բայց ոչ ոք ոչինչ չասաց, երբ 44 օր շարունակ թուրքական և ադրբեջանական կոալիցիան այս նույն անօդաչու սարքերով հարվածում էր Արցախին՝ սպանելով ավելի քան 5000 հայի»,-գրել է Ջորկաեֆը:

  • Կիսվել: