Ո՞վ է Կայա Կալլասը, նույնիսկ գործընկերները չեն շփվում նրա հետ․ Մեդվեդև
Կայա Կալլաս։ Ո՞վ է նա։ Նույնիսկ նրա գործընկերները չեն շփվում նրա հետ: Խոսելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի մասին՝ ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Եթե նկատել եք, շատ եվրոպական երկրների ԱԳ նախարարներ չեն շփվում նրա հետ, չհաշված ԱՄՆ պետքարտուղարը»,-նշել է նա։
Նշենք, որ այսօր Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել էր, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը կընդունվի փետրվարի 23-ին՝ համայնքի երկրների արտաքին գործերի նախարարների նիստում։


