շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Ո՞ր տեղում է Հայաստանը IQ-ի ցուցանիշով

Ո՞ր տեղում է Հայաստանը IQ-ի ցուցանիշով

International IQ Test-ը հրապարակել է երկրների բնակչության ինտելեկտի միջին գործակցի (IQ) տարեկան թարմացվող վարկանիշի հետազոտության արդյունքները։

Վարկանիշը կազմված է միջազգային IQ ռեեստրի տվյալների հիման վրա՝ 2026 թ․-ի սկզբի դրությամբ։

Այն կազմվել է 137 երկրի և տարածքի 1,2 միլիոն մարդու թեստերի արդյունքների հիման վրա։ Բոլոր հարցվածները կատարել են նույն առաջադրանքները՝ իրենց մտավոր կարողությունները գնահատելու համար։

Վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 26-րդ տեղը, Վրաստանը՝ 21-րդ, Ադրբեջանը՝ 57-րդ, Թուրքիան՝ 69-րդ, Ռուսաստանը՝ 6-րդ, իսկ Իրանը՝ 4-րդ։

Առաջատարներ են դարձել Հարավային Կորեան, Չինաստանը և Ճապոնիան։

  • Կիսվել: