չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Նոյեմբերի 28-ից ի վեր բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. Վրաստանի ՆԳՆ

Նոյեմբերի 28-ից ի վեր բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. Վրաստանի ՆԳՆ

Իրավապահները նոյեմբերի 28-ից ի վեր Վրաստանում բողոքի ցույցերին մասնակցող ավելի քան 400 մարդու են ձերբակալել։ Այս մասին հայտնում են հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունից։

«Նոյեմբերի 28-ից ընթացող բողոքի ակցիայի շրջանակներում բացահայտվել և քրեական պատասխանատվության է ենթարկվել ավելի քան 30 մարդ։ Բացի այդ, վարչական կալանքի տակ է առնվել 372 անձ, որոնց նկատմամբ հարուցվել են գործեր, որոնցից 62-ն արդեն դատապարտվել է վարչական կալանքի, իսկ 100-ից ավելի անձ տուգանվել է»,- ասված է հաղորդագրությունում։

Ներքին գործերի նախարարությունը հավելել է, որ բողոքի ակցիաների ընթացքում վիրավորվել է ավելի քան 150 ոստիկան։

Նոյեմբերի 28-ին Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում բողոքի ցույցեր սկսվեցին այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարեցին Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականը դադարեցնելու մասին։

  • Կիսվել: