չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Նորվեգիան հետաքննություն է սկսել նախկին վարչապետի նկատմամբ՝ Էփշտեյնի հետ նրա ենթադրյալ կապերի պատճառով

Նորվեգիան հետաքննություն է սկսել նախկին վարչապետի նկատմամբ՝ Էփշտեյնի հետ նրա ենթադրյալ կապերի պատճառով

Նորվեգիայի ոստիկանությունը կոռուպցիայի հարցով հետաքննություն է սկսել երկրի նախկին վարչապետ Թորբյորն Յագլանդի նկատմամբ՝ սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ ենթադրյալ կապերի առնչությամբ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Նորվեգիայի ոստիկանության հատուկ ստորաբաժանումը, որը վերլուծում է ԱՄՆ-ում վերջերս հրապարակված Էփշտեյնի գործը, հայտարարել է, որ նախկին վարչապետը կասկածվում է կոռուպցիայի համար։

Գաղտնազերծված փաստաթղթերը պարունակում են տեղեկություններ, որոնք կարող են վկայել այն մասին, որ Յագլանդը պաշտոններ զբաղեցնելու ընթացքում ստացել է նվերներ, ճանապարհորդական փոխհատուցում և վարկեր։

Ոստիկանությունը հայտնել է, որ արդեն դիմել է Արտաքին գործերի նախարարություն՝ վերացնելու նրա անձեռնմխելիությունը, որը պայմանավորված է  նախկինում դիվանագետի պաշտոն զբաղեցնելով։

 

  • Կիսվել: