երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Նոր Զելանդիայում ջրհեղեղը 9 մարդու կյանք է խլել, ավելի քան 4,5 հազար մարդ անհետ կորած է համարվում

Նոր Զելանդիայում ջրհեղեղը 9 մարդու կյանք է խլել, ավելի քան 4,5 հազար մարդ անհետ կորած է համարվում

Նոր Զելանդիայում «Գաբրիել» ցիկլոնի զոհերի թիվը հասել է 9-ի, հայտնում է New Zealand Herald-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր հինգ զոհվածի և ավելի քան 3,5 հազար անհետ կորածի մասին։ Վերջին տվյալներով՝ 4,5 հազար մարդու հետ հնարավոր չի եղել կապ հաստատել։
Հյուսիսային կղզու Հոքս Բեյ շրջանում ավելի քան 37 հազար տուն մնում է առանց էլեկտրականության, որից ավելի քան 31,5 հազարը՝ Նապիեր քաղաքում։

Նապիեր նավահանգստում ժամանակավոր դիահերձարան է տեղադրվել՝ մտավախությունների ֆոնին, որ տարածաշրջանում ցիկլոնի պատճառած ավերածությունների արդյունքում աղետի ավելի շատ զոհեր կգտնվեն։

  • Կիսվել: