կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Նոր տվյալներ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից. զոհերի թիվը հասել է 17134-ի

Նոր տվյալներ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից. զոհերի թիվը հասել է 17134-ի

Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով զոհերի ու վիրավորների թիվը շարունակում է աճել, տեղեկացնում է Milliyet-ը:

Նշվում է, որ զոհերի թիվը հասել է 17134-ի, վիրավորներինը՝ 70347–ի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։

Թուրքիայում 7 օր սուգ է հայտարարվել։

 

  • Կիսվել: