«Նոր սահմանադրության համար աշխատանքները կսկսվեն շուտով»․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս պատասխանել է լրագրողների հարցերին։ Էրդողանն անդրադառնալով սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հարցին՝ նշել է.
«Նոր և քաղաքացիական սահմանադրությունը մեր խոստումն է մեր ազգին։ Դրանից նահանջ չկա»։
Էրդողանը նշել է, որ սահմանադրության փոփոխման համար 11 հոգու հանձանարական է տվել և ընդգծել, որ այդ ուղղությամբ աշխատանքները կսկսվեն շուտով։