երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մոսկվայում երեխայի հետ տղամարդու վրա հարձակված ադրբեջանցիները ձերբակալվել են

Մոսկվայում երեխայի հետ տղամարդու վրա հարձակված ադրբեջանցիները ձերբակալվել են

ՌԴ քննչական կոմիտեն Մոսկվայում երեխայի հետ տղամարդու վրա հարձակված չորս տղամարդկանց մեղադրանք է առաջադրել մահափորձ կատարելու հատկանիշներով և նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՔԿ Գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչ Յուլիա Իվանովային։

«Չորս ձերբակալվածները 17–19 տարեկան են, նրանց մեղադրանք է առաջադրվել մահափորձ կատարելու հատկանիշներով, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու կամ ավել անձանց նկատմամբ, այդ թվում` մանկահասակ երեխայի», – ասել է նա։

Իվանովան տեղեկացրել է, որ քննությունը միջնորդություն է ներկայացրել Շչերբինկայի քաղաքային դատարան գործի բոլոր մասնակիցների նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու համար։

Նոյեմբերի 4–ի երեկոյան մի խումբ երիտասարդներ (ծագումով ադրբեջանցիներ, խմբգր.) հարձակվել են երկու տղամարդկանց վրա, նրանցից մեկի ձեռքին երեխա է եղել, և ծեծել են նրանց։ Իրենց գործողություններով տղամարդիկ չորսամյա տղայի կյանքին և առողջությանը սպառնալիք են ստեղծել։

«Դատական գործի շրջանակում նշանակվել են դատական փորձաքննություններ։ Քննիչները պահանջել են տեղեկություններ, որոնք բնութագրում են մեղադրյալների անձը, կազմակերպվել է աշխատանք գործով անցնողների կապը այլ հանցագործությունների կատարման հետ ստուգելու համար», – ասել է Իվանովան։

  • Կիսվել: