երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Նոր համաձայնագիր՝ Թուրքիայի և Կատարի միջև

Նոր համաձայնագիր՝ Թուրքիայի և Կատարի միջև

Թուրքիայի և Կատարի միջև սերտ համագործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում՝ ներառելով տարաբնույթ ոլորտներ, գրում է ermenihaber.am-ը:

Այդ երկրների միջև 5 տարի ժամկետով նոր համաձայնագիր է կնքվել, ըստ որի՝ կատարցի երիտասարդները առանց քննություն հանձնելու կարող են ընդունվել թուրքական ԲՈՒՀ-եր և կրթություն ստանալ բժշկագիտական, ստոմոտոլոգիական և դեղագիտական ֆակուլտետում:

Ռազմաբշկության ոլորտում ուսուցման և համագործակցության վերաբերյալ համաձայնագրում կա նաև մի կետ, որով նախատեսվում է Թուրքիայում հիվանդանոցների հիմնում և գործարկում:

Համաձայնագրի վավերացման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ որոշումը հրապարակվել է թուրքական «Resmi Gazete» պաշտոնաթերթում։

 

  • Կիսվել: