ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Nokia-ն հեռանում է ռուսական շուկայից

Nokia-ն հեռանում է ռուսական շուկայից

Հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող ֆիննական Nokia ընկերությունը հայտարարել է ռուսական շուկայից դուրս գալու մասին, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում։

«Ուկրաինա ներխուժման առաջին իսկ օրերից Nokia-ի համար պարզ էր, որ հետագա ներկայությունը Ռուսաստանում անհնար է։ Վերջին շաբաթների ընթացքում մենք կասեցրել ենք մատակարարումները, դադարեցրել ենք նոր բիզնեսը եւ մեր սահմանափակ գիտահետազոտական ​​գործունեությունը Ռուսաստանից դուրս ենք տեղափոխում: Այժմ մենք կարող ենք հայտարարել ռուսական շուկայից դուրս գալու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այս գործընթացի ընթացքում մեր առաջնահերթությունը մնում է մեր աշխատակիցների անվտանգությունն ու բարեկեցությունը:

  • Կիսվել: