ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Նիգերիայի եկեղեցիներից անհայտ զինված անձինք առևանգել են ավելի քան 160 քրիստոնյայի

Նիգերիայի եկեղեցիներից անհայտ զինված անձինք առևանգել են ավելի քան 160 քրիստոնյայի

Անհայտ զինված անձինք Նիգերիայում գտնվող եկեղեցիներից առևանգել են ավելի քան 160 քրիստոնյայի, տեղեկացնում է France-Presse-ը:
 
«Նրանք արգելափակել են եկեղեցու մուտքերը և ստիպել, որ հավատացյալները գնան իրենց հետևից»,-ասել է Հյուսիսային Նիգերիայի քրիստոնեական ասոցիացիայի նախագահ Ջոզեֆ Հայաբան:
Իր հերթին Sahara Reporters–ը հայտնել է, որ երեկ Կադունա նահանգի Կուրմին շրջանում հարձակվել են միանգամից մի քանի եկեղեցու վրա։
 
Նշվում է, որ իշխանությունները քայլեր են ձեռնարկում առևանգվածներին հայտնաբերելու ուղղությամբ։
 
Հավելենք, որ վերջին տարիներին Նիգերիայում հաճախակի են դարձել եկեղեցիների վրա հարձակումները՝ հավատացյալներին առևանգելու նպատակով։ Նրանց ազատ արձակելու համար սովորաբար մեծ փրկագին են պահանջում։

  • Կիսվել: