երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները մերժել են հանդիպումը Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հետ

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները մերժել են հանդիպումը Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հետ

Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովին՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին հանդիպելու հարցով, սակայն հանձնաժողովը մերժել է դիմումը:

Ինչպես ասված է հանձնաժողովի հրապարակած փաստաթղթում՝ միայն խորհրդարանի DENK խմբակցությունն է կողմ եղել առաջարկին, CDA խմբակցությունը նշել է, որ չի կարող մասնակցել գործընթացին, այլ խմբակցություններից ոչ մի արձագանք չի եղել:

Հանձնաժողովից նշել են, որ հանդիպման համար մեծամասնություն չի ապահովվել, և ոչ մի հանդիպում չի նախատեսվում Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովի հետ, և այդ մասին կտեղեկացվի Ադրբեջանի դեսպանատանը:

 

  • Կիսվել: