կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն առնչություն չունի Գազայի հիվանդանոցի վրա հարձակման հետ

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն առնչություն չունի Գազայի հիվանդանոցի վրա հարձակման հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հերքել է այն պնդումները, թե իսրայելցի զինվորականներն են պատասխանատու Գազայի հիվանդանոցի վրա հարձակման համար։ Նրա խոսքով՝ հարյուրավոր կյանքեր խլած պայթյունն ահաբեկիչների ձեռքի գործն է։ Այս մասին նա գրել է X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում։

«Ամբողջ աշխարհը պետք է իմանա. Գազայի հիվանդանոցի վրա հարձակվել են բարբարոս ահաբեկիչները, ոչ թե Իսրայելի պաշտպանության բանակը: Նրանք, ովքեր դաժանաբար սպանել են մեր երեխաներին, սպանում են նաև իրենց իսկ երեխաներին»,- գրել է Իսրայելի վարչապետը:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել էր, որ Գազայի հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած հզոր պայթյունը պաղեստինյան անկլավից հրթիռի անհաջող արձակման հետևանք է։ Ըստ ՑԱԽԱԼ-ի հայտարարության՝ միջադեպի պատասխանատվությունը կրում է «Իսլամական ջիհադ» կազմակերպությունը:

  • Կիսվել: