Նեպալում հայտնաբերվել է ջրհեղեղից հետո անհետ կորած համարվող տասը մարդ
ԱՄԷ-ի փրկարարները հայտնաբերել են Նեպալում ջրհեղեղների հետևանքով անհետ կորած համարվող 10 մարդու, հայտնում է WAM էմիրաթական լրատվական գործակալությունը։
«Փրկարարական խմբին հաջողվել է հայտնաբերել Նեպալում ջրհեղեղների հետևանքով անհետ կորած տասը մարդու՝ գործողության մեկնարկից ի վեր որոնողափրկարարական խմբի կողմից հայտնաբերված անհետ կորածների ընդհանուր թիվը հասցնելով 18-ի»,-հայտնում է WAM-ը։
Օգոստոսի 26-ի առավոտյան Նեպալի հյուսիսային շրջանները հեղեղումների են ենթարկվել այն բանից հետո, երբ Չինաստանի կողմից ջրի հսկայական հոսք է լցվել Բհոտե Կոշի գետը։ Հեղեղումներին նախորդել է երկրաշարժը և դրա հետևանքով առաջացած սողանքը։ Զոհերի թիվը գերազանցել է 1300-ը։



