շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Նենսի Փելոսին կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Նենսի Փելոսին կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ չի ավարտվել Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմը։ Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 16-ին՝ ուրբաթ օրը, Բեռլինում G7-ի խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսում։

«Դա պահանջում է անվտանգության զգալի աջակցություն, մարդասիրական օգնություն, տնտեսական օգնություն և պատժամիջոցներ, պատժամիջոցներ, պատժամիջոցներ, որպեսզի Ռուսաստանը զգա դրա ցավը», – ասաց նա, փոխանցում է Կորեսպոնդենտը:
 

Փելոսին ընդգծել է ռազմական գործողություններից հետո Ուկրաինան վերականգնելու անհրաժեշտությունը և առաջարկել այդ նպատակով օգտագործել ռուսական սառեցված ակտիվները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն երկարացրել է պատժամիջոցները 1206 ռուսաստանցիների և Ռուսաստանի Դաշնության 108 հաստատությունների նկատմամբ։

  • Կիսվել: