երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Նազարբաևը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է «Спутник V»-ով

Նազարբաևը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է «Спутник V»-ով

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ռուսական  Спутник V պատվաստանյութով: Այս մասին հայտնում է РБК-ն։

Նախկին նախագահը ստացել է երկբաղադրիչ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Դրանից հետո նա դիմել է համերկրացիներին` կոչ անելով ակտիվ պատվաստվել:

«Ներկայում Ղազախստանում պատվաստվել է շուրջ 3 միլիոն մարդ: Այսօր ես նույնպես ստացել եմ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Ես բոլոր ղազախստանցիներին կոչ եմ անում ակտիվորեն շարունակել պատվաստվել և դրանից չվախենալ», - ասել է Նազարբաևը:

  • Կիսվել: