շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
«Նայեք այս գեղեցկությանը». The Guardian-ի լրագրողը հիացել է Վենսի համար ինքնաթիռի մոտ փռված հայկական գորգով

«Նայեք այս գեղեցկությանը». The Guardian-ի լրագրողը հիացել է Վենսի համար ինքնաթիռի մոտ փռված հայկական գորգով

Բրիտանական «The Guardian» պարբերականի լրագրողն իր հիացմունքն է արտահայտել հայկական գորգի նկատմամբ, որը փռվել էր ինքնաթիռի սանդուղքի մոտ՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պաշտոնական այցով Հայաստան ժամանելու կապակցությամբ։
Պարբերականի առցանց հրապարակման մեջ լրագրողը ընթերցողներին կոչ է արել ուշադրություն դարձնել այդ տպավորիչ գորգին։

«Առանձին կցանկանայի նշել․ կարո՞ղ եք ուշադրություն դարձնել այս հիանալի գորգին, որը փռվել էր Ջեյ Դի Վենսի համար՝ Երևանի օդանավակայան ժամանելիս։ Ցավոք չգիտեմ դրա ամբողջ պատմությունը (եթե գիտեք՝ կիսվեք), բայց… պարզապես նայեք այս գեղեցկությանը»,- գրել է «The Guardian»-ի լրագրող Յակուբ Կրուպան։

  • Կիսվել: