կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Նավթի արդյունահանման կրճատումը վտանգավոր է համաշխարհային տնտեսության համար. ԱՄՆ ֆինանսների նախարար

Նավթի արդյունահանման կրճատումը վտանգավոր է համաշխարհային տնտեսության համար. ԱՄՆ ֆինանսների նախարար

Նավթի արդյունահանման կրճատումը վտանգավոր է համաշխարհային տնտեսության համար: Այս մասին զգուշացրել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։

Այս շաբաթ Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի կազմակերպած հանդիպումներից առաջ Ջանեթ Յելենն ասել է, որ ՕՊԵԿ+-ի՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած նավթի արդյունահանման կարտելի քայլը, ինչպես նաև Ռուսաստանը, վտանգում են համաշխարհային տնտեսությունը:

Բայդենի վարչակազմը քննադատել է անցած շաբաթվա որոշումը՝ օրական արդյունահանումը կրճատել 2 մլն բարելով, և դա բնութագրել որպես աշխարհաքաղաքական քայլ:

Յելենը նաև նշել է, որ դա կարող է ավելի շատ վնասել զարգացող երկրներին, քան մյուսներին:

«ՕՊԵԿ-ի որոշումն անօգուտ է և անխոհեմ: Անորոշ է, թե դա ինչ ազդեցություն կունենա, բայց, այն հանգամանքներում, որոնց բախվում ենք, դա տեղին չէ։ Մենք շատ անհանգստացած ենք զարգացող երկրների և նրանց առջև ծառացած խնդիրների համար»,- ասել է Յելեն:

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Կվասի Կվարթենգն իր հերթին նշել է․ «Մարտահրավերն այսքան մեծ չի եղել 1970-ականներից ի վեր, հատկապես՝ տնային տնտեսությունների համար»:

  • Կիսվել: