ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ն «Ռուսաստանում ռեժիմի փոփոխության» քաղաքականություն չի վարում

ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ն «Ռուսաստանում ռեժիմի փոփոխության» քաղաքականություն չի վարում

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանորդ Ջուլիանա Սմիթը կիրակի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «Ռուսաստանում ռեժիմի փոփոխության» քաղաքականություն չի վարում: Այս մասին նա ասել է՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «չի կարող մնալ իշխանության գլխին»:

«ԱՄՆ-ն Ռուսաստանում ռեժիմի փոփոխության քաղաքականություն չի վարում»,- ասել է Ջուլիանա Սմիթը CNN-ի եթերում:

Սմիթի խոսքով՝ Բայդենի արտահայտությունները կոչված էին ընդգծելու, որ «միջազգային հանրությունը չի կարող թույլ տալ Պուտինին պատերազմ սկսել Ուկրաինայում կամ ագրեսիայի նոր դրսեւորումներ իրականացնել այդ երկիր Ռուսաստանի ներխուժումից հետո»:

  • Կիսվել: