ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՆԱՏՕ-ն փորձում է թույլ չտալ, որ Ուկրաինայի հակամարտությունը մեծ պատերազմի վերածվի. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն փորձում է թույլ չտալ, որ Ուկրաինայի հակամարտությունը մեծ պատերազմի վերածվի. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ Եվրոպայի ներկայիս վիճակն ամենավտանգավորն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, և ՆԱՏՕ-ն փորձում է թույլ չտալ, որ Ուկրաինայի հակամարտությունը վերածվի մեծ պատերազմի:

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները սարսափելի են, բայց շատ ավելի վատ կլինի, եթե Եվրոպայում պատերազմ սկսվի Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև: Այդ պատճառով դաշինքի պետություններն Ուկրաինային օգնում են զենքով, փողով, սարքավորումներով, բայց նրանց զինվորները չեն մտնում այդ երկրի տարածք»,- ասել է Ստոլտենբերգը:

  • Կիսվել: