շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
ՆԱՏՕ-ն կոչ է արել հետաքննել Վրաստանում ենթադրյալ ընտրախախտումների մասին հաղորդագրությունները

ՆԱՏՕ-ն կոչ է արել հետաքննել Վրաստանում ենթադրյալ ընտրախախտումների մասին հաղորդագրությունները

ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարահ Դախլալլան կոչ է արել հետաքննել Վրաստանում խորհրդարանական ընտրություններում ենթադրյալ խախտումների մասին հաղորդագրությունները։ Այս մասին ՆԱՏՕ-ի պաշտոնյան գրել է X սոցիալական հարթակում:

«Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունն արձանագրել է անհավասար պայմաններ, որոնցում անցկացվել են Վրաստանի ընտրությունները, ինչը խաթարում է հանրության վստահությունը դրանց արդյունքների նկատմամբ: Ընտրությունների խախտումների հետ կապված հաղորդագրությունները պետք է ամբողջությամբ հետաքննվեն», - գրել է Ֆարահ Դախլալլան։

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրահանձնաժողովի հետ համատեղ հայտարարությունում կոչ էր արել հետաքննել Վրաստանում տեղի ունեցած ենթադրյալ ընտրախախտումները։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին հայտարարել էր, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները վստահելի չեն, և կոչ էր արել հետաքննել ընտրախախտումների մասին բոլոր հաղորդումները։  

 

  • Կիսվել: